Տեղանք Տեսակ Տարեթիվ

Առանձնատուն Քարաշամբ, Հայաստան
2008
Քարաշամբ
Կարապողոսյան ընտանիքին պատկանող ամառանոցը գտնվում է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի մոտ՝ ձորի եզրին: Մերձակա տարածքում կան պատմական հուշարձաններ և խաչքարեր: Տեղայնքի բնության առանձնահատկությունները թելադրեցին կառույցի ճարտարապետական հորինվածքը: Ամառանոցի բոլոր սենյակները ապակեպատ ճակատներով ուղղված են դեպի ձոր, իսկ միջանցքները ու աստիճանավանդակը գտնվում են կառույցի ետնամասում: Ամառանոցը կառուցված է երկաթ-բետոնով և երեսապատված է սև տուֆ քարով: