"Ֆիլիպ Մորրիս Արմենիա" ՍՊԸ-ի հետազոտությունների և մշակումների կենտրոն
2020
Երեւան
Կառույցը, որում նախատեսվում է ունենալ “Philip Morris” ընկերության հետազոտությունների և մշակումների կենտրոնը,Երևանում, ՀՊՃՀ տարածքում, Տերյան 105հասցեում գտնվող ներկայիս 13 մասնաշենքն է:Շենքը նախագծվել և կառուցվել է ետպատերազմյան ժամանակահատվածում՝ նախորդ դարի 50-ական թվականներին և ծառայել է որպես բաղնիք՝ ուսանողական թաղամասի համար: Շենքի ետնամասում՝ տանիքում տեղադրված են եղել ջրի մեծածավալ տարողություններ: Դրանով է պայմանավորված տանիքի հատվածում ծածկի նիշերի տարբերությունը և հզոր հեծանները: Հետագայում նույն ծավալը վերահատակագծվել է որպես ուսանողական ճաշարան: Այժմ որպես ճաշարան գործում է միայն առաջին հարկը, մասամբ օգտագործվում է նկուղը: “Philip Morris” ընկերության հետազոտությունների և մշակումների կենտրոնի համար հատկացվել է երկրորդ հարկը և տանիքը , որի վրա նախագծվել է ձեղնահարկ: Բազմամյա շահագործման հետևանքով շենքում առաջացել են վնասվածքներ և ներկայիս վիճակը չի բավարարում ՀՀ սեյսմիկ նորմերին: Քանզի հնարավոր չէ ամրացնել ամբողջ կառույցը՝ նախագծային առաջադրանքին համաձայն, որոշվեց մեղմել վթարային վիճակը՝ ապամոնտաժել ծանր երկաթբետոնե կոնստրուկցիաներով իրականացված տանիքը՝ այդպիսով բեռնաթափելով կառույցը, և փակել որոշակի բացվածքներ՝ ապահովելով բավարար կոշտութուն: Ապամոնտաժվեցին տանիքի ծածկի սալերը և ամրացվեց վերջին հարկի ծածկը , որի վրա էլ տեղադրվեցին թեթև մետաղական կոնստրուկցիաները՝ կազմակերպելով ձեղնահարկ: Վերահատակագծվեցին առաջին և երկրորդ հարկերի նախասրահները և բարեկարգվեց կառույցի հարող միջավայրը՝ լրացվելով փոքր ճարտարապետական ձևերով:Սալահատակվեց և կանաչապատվեց տարածքը: Նախագծով մշակվել են "Ջեռուցման, Օդափոխության եվ Հովացման","Ուժային ելեկտրամատակարարման","Ցածրլարման համակարգերի" եվ "Ջրամատակարարման եվ Կոյուղու" համակարգերը։