Տեղանք Տեսակ Տարեթիվ

"Dragonfly INN" գորգերի թանգարան Գառնիում
2020
Գառնի
Նախագծվող "Dragonfly INN" գորգերի թանգարանը գտնվում է Գառնիում, դեպի Գեղարդ տանող ճանապարհին։ Կառույցը նախկինում գործում էր իբրև ռեստորան և կառուցվել է առանձ նախագծող մասնագետների միջամտության։ Պատերը հիմնականում իրականացված են կոպտատաշ քարերից և և կառուցվել է ոչ միանվագ, բացակայում է որոշակի կոնստրուկտիվ համակարգ։ Հաշվի առնելով կառույցի և նրա կոնստրուկտիվ տարրերի մասին տրված եզրակացության՝ կատարվել է շենքի ամրացման նախագիծ՝ ամրացվել են ծածկերը ու պատերը, հստակեցվել կոնստրուկտիվ սխեման։ Շինությունը վերանախագծվել և ադապտացվել է իբրև թանգարան-ցուցասրահ։ Հարմարեցվել է գիտաժողովներ անցկացնելու համար։ Կառույցի ետնամասում ավելացվել է դահլիճ-ցուցասրահ։ Քանի որ գլխավոր ճակատը բացվում է մայրուղու վրա, ելնելով անհրաժեշտությունից մուտքը դեպի թանգարան կազմակերպված է միջանկյալ տարածության միջից, որում կարելի է հանգստանալ ու սպասել ցուցադրություն դիտելուց առաջ։ Բակի մեջ է բացվում նաև երկլույս ապակեպատ սրահը։ Թանգարանը հագեցված է հարմարություններով՝ սանհանգույցներ և հանդերձարան։ Ետնամասում գտվող դահլիճի տանիքը շահագործվող է և նրա վրա են բացվում սրճարանը ու լսարան-դահլիճը։ Ադապտացված կառույցը հագեցված էնոր ֆունկցիային համապատասխան ինժեներական համակարգերով։