Տեղանք Տեսակ Տարեթիվ

Le Bouchon ռեստորան, Աբովյան փ., Երեւան
2007
Երեւան
Le Bouchon ռեստորանը գտնվում է Երևան քաղաքում, Աբովյան փողոցի վրա: Խոհանոցը և սրահները գտնվում են նկուղային հարկում, իսկ մուտքը առաջի հարկից է՝ փողոցի նիշի վրա: Ելնելով ռեստորանի բնույթից՝ առաջին սրահի հարդարման մեջ օգտագործված են կոպիտ բետոնե մակերեսներ, մետաղ, տեղական արտադրության վառ գունավորված կերամիկական սալեր, ինչպես նաև մեծ չափսերի երկու գրաֆիկական պատկերներ: Երկրորդ սրահում, որը նախատեսված է գինիներ մատուցելու համար, հարդարման մեջ օգտագործված է 550x550x200 սև տուֆե սալեր՝ անցքերով՝ գինու շշեր պահելու համար: Նյութերի ընտրությունը ուղղված է շեշտելու գինու արտադրության և օգտագործման մշակույթը: