Տեղանք Տեսակ Տարեթիվ

DNK հագուստի խանութ Ամիրյան փողոցի վրա, Երեւան
2008
Երեւան
DNK խանութը գտնվում է Ամիրյան փողոցում՝ զբաղեցնելով շենքի առաջին հարկը, մ2: Խանութի երկու սրահներից առաջինը առանձնանում է աքսեսուարներ ցուցադրելու համար տուֆից պատրաստած կահույքով, իսկ երկրորդը՝ գտնվելով նիշով ավելի բարձր, հարդարված է կոպիտ բետոնով և մետաղյա սալերով: Երկու սրահներում էլ առկա են բարձր, իրենց առանցքի շուրջը պտտվող հայելիներ, որոնք թույլ են տալիս հեշտությամբ փոփոխել ինտերիերը ՝ արտացոլքերի միջոցով: Խանութի և մայթի հարթությունները նույն մակարդակի վրա են, իսկ անցորդի մոտ ստեղծում է խանութին անմիջապես առնչվելու տպավորություն: