Գրասենյակային տարացքների և հյուրատան նախագիծ Ձորաղբյուրում
2019
Ձորաղբյուր համայնք
Նախագծված կառույցը գտնվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում՝ Երևան-Գառնի ավտոմայրուղու վրա՝ ,,Ջրվեժի անտառ’’ արգելոցի դիմաց։ Հողակտորը, որը հատկացված է շենքը կառուցելու համար, գտնվում է ամառանոցների հարևանությամբ, ունի բարդ ուրվագիծ և 5. 25 մետր թեքություն կառույցի ծայրից ծայր, երկարությունն է՝ 80 մետր։ Նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր մի ծավալի մեջ, որը իր հերթին բաղկացած է 4 բլոկներից, անջատված միմյանցից հակասեյսմիկ կարերով։ Մայրուղու մոտ գտնվելու հանգամանքով և հողակտորի ուրվագծով է պայմանավորված կառույցի բարդ հորինվածքը՝ կուրդոնյեր (հրապարակ մայրուղու կողմից), մուտքերով դեպի գրասենյակայն տարածքներ և խանութ, անցումներ տանող դեպի շենքի ետնամասը։ Անցումներից մեկի մեջ է բացվում հյուրանոցի մուտքը։ 3-ից 12րդ առանցքների հատվածում առկա է նկուղային հարկաբաժին։ Առավելագույն բարձրություննը՝ ± 0.000-ից 3-ից 12րդ առանցքների միջև, 19.60 մետր է։ 3-ից 12րդ, 2"-5րդ առանցքների միջև հարթ տանիքները շահագործվող են։ Կառույցի հարդարման մեջ օգտագործվում են բնական քար՝ սպիտակ երանգի, "CORTEN" տեսակի մետաղ և Exposed concrete (բետոն)։ Կառուցապատման մակերեսն է - 1 278 մ2 Ընդհանուր մակերեսն է՝ - 14 748 մ2 Օգտակար մակերեսն է՝ - 5 614 մ2