Առանձնատուն Քանաքեռում

2015

Երեւան
Հակոբյանների ընտանիքին պատկանող առանձնատունը գտնվում է Քանաքեռում՝ քաղաքի հին, տարերայինորեն ձևավորված թաղամասերից մեկում: Խնդիր էր դրված փոքր հողակտորի վրա և սահմանափակ միջոցներով կառուցել առանձնատուն՝ հարմարավետ ու միջավայրին ներդաշնակ: Առանձնատան հորինվածքը պայմանավորված է հողակտորի երթևեկելի հատվածին մոտ դիրքով։ Տունն ուղղանկյուն է, և ծավալի ներսում կազմակերպված է ներքին բակ, որը բաժանում է փողոցը տան գլխավոր մուտքից: Ներքին բակը լուսավորվում է վերևից և ճակատային մասում գտնվող անկանոն բացվածքների շնորհիվ: Դեպի բակ են նայում վերևից՝ երկրորդ հարկի նախասրահն ու գլխավոր ննջարանի մի մասը, իսկ ներքևից ՝ ապակեպատ բացվածքով է լուսավորվում նկուղը: Հորինվածքով իրար են կապված իրար մեջ բացվող փողոցը, ներքին բակը, ապա ապակեպատ լայն բացվածքով նախասրահն ու տան ետնամասում գտնվող բակը: Տան խոհանոցն ունի առանձնահատուկ դեր, սա ոչ միայն այն տեղն է, որտեղ պատրաստում են և ուտում, սա ընտանիքի անդամների և ընկերների հիմնական հավաքատեղին է: Խոհանոցը բացվում է և ՛դեպի տան ետնամասում գտնվող բակ, և ՛նախասրահով դեպի հյուրասենյակ: Երկրորդ հարկում գտնվող ննջասենյակներից դեպի այստեղ են տանում աստիճանները: Առանձնատունը կառուցված է տեղական շինանյութով, երեսապատված Անիի սրբատաշ տուֆի սալերով: